«Էրդողանները» հայտնվել են Լոնդոնի պատին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի թաղամասերից մեկում հայտնվել է գրաֆիտի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդի Բիլալ Էրդողանի պատկերով:
Վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, գրաֆիտիում նախագահ Էրդողանը մեջքին դրած տանում է դոլարներով մեծ պարկ, իսկ նրա որդին՝ Բիլալը, հետևից հավաքում է պարկից թափված դոլարները:
Գրաֆիտին արված է Լոնդոնի Հարինգայ շրջանի Գրին Լեյնս պողոտայի պատերից մեկին: Թեպետ հստակ հայտնի չէ, թե ով է նկարի հեղինակը, սակայն նշվում է, որ այն կարող է լինել փողոցային արվեստի վարպետ Բենքսիին, ով Լոնդոնի փողոցներում քաղաքական թեմաներով շատ գրաֆիտիներ ունի արած:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



