Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է ևս 2-ով, գրանցվել է վարակման 5 նոր դեպք, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150-ի, գրում է РИА Новости-ն։
Մինչ օրս վիրուսից մահացել է 17 մարդ։ Մոտ 4.800 մարդու խորհուրդ է տրվել հետևել կարանտինային ռեժիմին՝ վարակվելու ռիսկի պատճառով։ Երեխաների և դեռահասների շրջանում վիրուսի տարածման վտանգի պատճառով փակվել է մոտ 2.200 կրթական հաստատություն։
Երկրի կառավարությունը հրապարակել է 55 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժում են անցել վարակվածները, քանի որ, Առողջապահության նախարարության տվյալներով, վարակների բոլոր դեպքերը տեղի են ունեցել հիվանդանոցներում այն պատճառով, որ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ առաջին վարակվածներին մեկուսացնելու համար։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



