ԵՄ-ի երկրները միասնական դիրքորոշմամբ հանդես կգան G20-ի գագաթնաժողովում. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի երկրները մտադիր են G20-ի՝ հաջորդ շաբաթ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում միասնական դիրքորոշմամբ հանդես գալ հանգուցային թեմաների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական երկրների ղեկավարների հետ G20-ի հանդիպման նախաշեմին կայացած հանդիպումից հետո:
«Մենք՝ «քսանյակի» եվրոպական մասնակիցներս, տրամադրված ենք մնացած երկրների հետ միասին ավանդ ներդնել այն բանում, ինչը կօգնի համաձայնեցված ազդանշան ուղարկել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ»,-ասել Է նա: ԳՖՀ-ի կանցլերն ընդսմին հիշեցրել Է, որ կլիմայի փոփոխության հարցի շուրջ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ: «Բայց այդ հարցը մենք, այնուամենայնիվ, քննարկելու ենք»,-նշել Է նա: «Մենք բոլորս այսօր հավաստեցինք մեր հանձնառությունը Փարիզի համաձայնագրի իրագործման հարցում: Դա նաեւ ազդանշան Է բոլոր զարգացող երկրներին»,-ընդգծել Է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



