Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի փոքրիկ անվարորդ մեքենաներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Ինչպես հայտնել Է Gulf News-ը, դրանք լինելու են մանկական ավտոմեքենաների չափի O-R3 Էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետեւել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով եւ նույնիսկ հետապնդել հանցագործներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռեւս քիչ են: Միայն հայտնի Է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր եւ ճանաչել դեմքերը:
Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք Է հայտնվեն արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում:



