Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքն արժևորում է Արցախյան պատերազմում առաջին գիծը նկարահանած տղաների վավերագրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը կնպաստի Արցախյան պատերազմի և մեր հերոսականության մեկ անգամ ևս արժևորմանը: Այն նաև ի հայտ է բերում առաջին գծում նկարահանումներ կատարած 34 տղաների ազգանվեր գործը: Գիրքը նվիրված է ՀՀ անկախության և զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Զետեղված են հարցազրույցներ 34 անձանց հետ, ովքեր 1991-1994 թթ. եղել են ճակատում և վավերացրել Արցախյան պատերազմի տարեգրությունը: Ներառված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նկարահանումների ընտրանին՝ երկու սկավառակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ գրքի շնորհանդեսը:

«Սա սովորական գիրք չէ, այլ պատմություն է, որը պետք է փոխանցվի մեր սերունդներին: Վավերագրողներն իրենց կյանքը վտանգելու, զոհաբերելու գնով վավերացրել և պատմություն են դարձրել այն, ինչ բարբարոսաբար կատարվել էր: Վավերագրողների աշխատանքն էլ վավերացրեցին Անահիտ Հարությունյանն ու Ռուզաննա Բագրատունյանը: Երբ առաջարկեցին նման գիրք ստեղծել, գաղափարը թվաց անիրատեսական, քանի որ մտավախություն ունեինք, որ բոլորին չէինք կարող ներգրավել, բայց տարիներ շարունակ փորձեցինք ու գտանք գրեթե բոլորին»,-ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գիրքը կազմողներից Անահիտ Հարությունյանի խոսքով՝ «Պատերազմի վավերագրողները» խորագրով շարքը սկսել էին դեռ 2012-ից kinoashkharh.am-ում: Սակայն հարցումների արդյունքում հասկացել էին, որ ռազմաճակատի առաջին գծում նկարող տղաներին ոչ ոք չի ճանաչում, և նախաձեռնեցին ամբողջացնել և հրատարակել գիրքը: «Մի գրքում ներկայացրեցինք 34-ին: Ոմանց մասին այլ տղաների հետ զրուցելիս ենք իմացել, որոնց հետո գտել են Հայաստանից դուրս: Այնուամենայնիվ, ցանկն ամբողջական չէ, և, հավանաբար, կան նաև չընդգրկվածներ»,-ասաց Ռուզաննա Բագրատունյանն ու հույս հայտնեց,  որ հետագայում կընգրկվեն նոր անուններ, և գիրքը կվերահրատարակվի:

Ռոմիկ Խաչատրյանը գրքում ընդգրկված օպերատորներից է, ով կամավոր էր գնացել ռազմաճակատ՝ նկարահանումների: «Իմ նպատակն էր ներկայացնել ճակատն  ու ֆիլմ ունենալ դրա մասին: Այդ առիթով՝ իմ այդ շրջանի 5-6 ֆիլմերից մեկը կոչվում է հենց «Առաջին ճակատ»: Մենք այդ տարիներին ապահովում  էինք առաջին գծի լրատվությունը, միևնույն ժամանակ ստեղծում էինք վավերագրական ֆիլմեր»,-ասաց  նա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իր փոքր երազանքն է եղել պատերազմի բոլոր վավերագրողների աշխատանքը հավաքել մի տեղ: «Գիրքը կազմողները, Ազգային կինոկենտրոնը մեծ երազանք իրականացրեցին: Ինձ համար՝ որպես զինվորականի, չափազանց կարևոր, բարձր մի նշաձող սահմանեցին»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները