«Ժողովուրդ». Եթե «Ժառանգության» շուրջ ծավալված խնդիրը չլուծվի, կուսակցությունը կզրկվի հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ինչպես հայտնի է՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել Զարուհի Փոստանջյանի այն գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը։ Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումաևյանը։ Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն։ Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է։
Թևան Պողոսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել։ «Հիմա մեզ մոտ ձևավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք»,– ասել է Պողոսյանը։ Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «Ժառանգությունը» սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



