Իբրահիմովիչը չի ընդունել Բեքհեմի ակումբի առաջարկը
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մերժել է Դեյվիդ Բեքհեմի ակումբի` «Մայամի Յունայթեդ»-ի առաջարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ամերիկյան «Մայամի Յունայթեդ»-ը 100 միլիոն եվրո է առաջարկել ֆուտբոլիստին և 4 տարվա պայմանագիր: Իբրահիմովիչը մերժել է ակումբին, քանի որ մտադիր է մնալ Եվրոպայում:
Զլատան Իբրահիմովիչը դեռևս վերականգնվում է ծանր վնասվածքից: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



