Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված կառավարության ծրագրի ամբողջական իրագործման հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած կառավարության նիստում հավաստիացրեց, որ գործադիրն Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագիրը կիրագործի ամբողջությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին կառավարություն այցելելու համար: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ակնկալում ենք և հասկանում, որ հեշտ չի լինելու, բայց վճռական ենք տրամադրված և մեր ծրագիրն իրագործելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
«Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»,- իր հերթին նշեց ՀՀ Նախագահը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



