Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երթուղու սպասարկման տուրքը կհանվի, փոխարենը՝ հնարավոր է արտոնագրային հարկի դրույքաչափն ավելանա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կիրականացվեն: Մասնավորապես նախատեսվում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման պետական տարեկան տուրքը հանել, ինչը կթեթևացնի փոխադրողների հարկային բեռը և դրական ազդեցություն կունենա ուղևորափոխադրումների բնագավառի գործարար միջավայրի վրա: Համենայն դեպս այսպես է գրված փոփոխության ենթակա օրենքի նախագծում: Այս մասին որոշման նախագիծը կներկայացվի կառավարությանը` այսօր կայանալիք նիստի ընթացքում:

Ըստ նախագծի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10–րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների` միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով: Հիմնական պատճառը կայանում է դրանց ոչ տնտեսական հիմնավորմամբ:

Ինչպես կանոնավոր փոխադրումների լիցենզիայի տուրքը, այնպես էլ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման պետական տարեկան տուրքը կազմում է 100 հազար դրամ: 2015 թ. կանոնավոր փոխադրումների լիցենզավորումը հանվեց, սակայն դրա համար վճարվող տուրքը պահպանվեց` դառնալով երթուղու սպասարկման տուրք:

Նոր հարկային օրենսգրքով նախատեսված Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափ է նախատեսված մեկ միավորի համար ավտոբուսների դեպքում նստատեղ Երևան քաղաքում, մարզկենտրոններում 2000, այլ քաղաքներում 2000, սահմանամերձ գյուղերում 1000, իսկ այլ վայրերում 1500, միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում համապատասխանաբար` 3000, 2400, 2400, 1300 և 1900 գործակիցներ:

Այսինքն եթե նախկինում, օրինակ Երևան քաղաքում հաշվառված կանոնավոր ուղևորափոխադրող կազմակերպությունը մեկ ավտոբուսի համար ամսական վճարում էր 2000x1x23=46000, ապա հիմա պետք է վճարի ավելի շատ՝ 2400x23 =55200, իսկ միրոավտոբուսի դեպքում՝ 2000x1.3x13=33800 դրամի փոխարեն 3000x13=39000:

Նկատի ունենալով, որ ներկայում Երևան քաղաքում շահագործվում է 620 ավտոբուս և 1550 միկրոավտոբոս, ամսական բյուջեի մուտքերը կկազմեն համապատասխանաբար մոտ 34 միլիոն 224 հազար և 60 միլիոն 450 հազար դրամ: Ընդհանուրը տարեկան կկազմի մոտ 1 միլիարդ 136 միլիոն 88 հազար դրամ:

Ներկայում կատարվող վճարումները կազմում են մոտ 970 միլիոն 920 հազար դրամ: Տրանսպորտի և կապի նախարարությունից հետևություն են արել, որ սրա արդյունքում Երևան քաղաքի մասով բյուջեի մուտքերը կաճեն մոտ 165 միլիոն 168 հազար դրամով: Միաժամանակ աճ է կանխատեսվում նաև միջմարզային փոխադրումների մասով:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է թեթևացնել կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը՝ դրանով նպաստելով հանրապետության տրանսպորտային պարկի թարմացմանը, հանրապետության բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովմանը, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացմանը, ՀՀ բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի ապահովմանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը «Փաստի» այն հարցին, թե մի կողմից տուրքը հանվում է, սակայն մյուս կողմից էլ Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի ավելացում է սպասվում դիտարկմանը պատասխանեց, որ հարկային պարտավորությունների մասով նա մեկնաբանություն չի կարող անել:

«Դա ֆիքսված է Հարկային օրենսգրքով: Մենք ասում ենք, որ նոր Հարկային օրենսգրքով կարող է որոշ չափով ավելացումներ լինեն, դրա համար էլ արդեն որոշ միջոցառումներ ենք սկսել իրականացնել, այդ թվում՝ միասնական երթուղային ցանցի ձևավորում, փոխադրումների խրախուսում, կանոնավոր ուղևորափոխադրումների զարգացում, անվտանգության և սպասարկման որակի բարձրացում: Եվ այս բոլորի կոնտեքստում նաև առաջարկում ենք տուրքը հանել, քանի որ ենթադրվում է, որ կարող է բարձրացում լինել: Գուցե սպասարկման տուրքը չնչին գումար է, բայց մեր քայլերը միտված են փոխադրումների ընդհանուր զարգացմանը»,– նշեց Դավիթ Մելքոնյանը:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր