Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. «Արտադրված է Հայաստանում» ապրանքանիշն ընդունելի է դառնում Եվրոպական շուկայում. Խոսրով Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն. իր Facebook-ի էջում տեղեկացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը և նշել, որ Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին, որի արդյունքում «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ։

Նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե նման համագործակցությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Եվրոպական տնտեսական համագործակցությունը հանդիսանում է մեր գերակա ուղղություններից մեկը և ՀՀ-ն ,այդ գործընթացին զուգահեռ, անդամակցում է ԵԱՏՄ-ին:  

«Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար, որը բխում է բոլոր կողմերի շահերից: Այդ համակարգին միանալով՝ ի լրումն այսօր գործող GSP+ համակարգի, հնարավորություն է տալիս երկուստեք խորացնել տնտեսական փոխհարաբերությունները»,-ասաց նա և նշեց, որ համակարգին միանալով երկու հանգամանք է կարևորվում:

«Առաջինը, եթե «Made in Armenia» ապրանքանիշը դառնում է Եվրոպական շուկայում ընդունելի, սա նշանակում է, որ Կառավարությունն այս կարճ ժամանակահատվածում ՀՀ-ում կձևավորի որակի հավաստագրման այնպիսի կարողություններ, ինստիտուտներ, որոնց որակի վերաբերյալ հավաստագիրը կանցնի եվրոպական շուկայում: Սա շատ կարևոր է, եթե որակը չի համապատասխանում եվրոպական շուկային համապատասխան արտադրանքին, դու ինչպիսի ապրանք էլ արտադրած լինես, եվրոպական շուկա չես կարող մտնել: Հետևաբար` սա բխում է  կառավարության գործունեության ծրագրից՝ փորձել գնալ մեր երկրում որակի կառավարման, ժամանակակից եվրոպական և միջազգային չափանիշերին բավարարող հավաստագրման ինստիտուտների ձևավորման ճանապարհով»,-ասաց նա:

Հարությունյանը նկատեց, թե ենթադրում է, որ արդեն ձեռք են բերվել եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություններ և մինչև տարեվերջ կունենան գործող համակարգ:   

Նախկին վարչապետը շարունակեց, թե Եվրոպական «Ռեքս» համակարգը ՀՀ-ի համար  որակապես նոր հնարավորություն է բացում: «Մինչև հիմա Եվրոպան մեզ համար որպես հումք ներկրող գործընկեր էր, մեր ռեալ տնտեսության մնացած ոլորտները՝ սննդի վերամշակում, խմիչք, թեթև արդյունաբերություն և այլն, այդ ոլորտների համար Եվրոպական շուկան մեզ համար խնդիր էր, և ըստ էության Եվրոպայի հետ համագործակցությունը չէր խթանում մեզ հետ տնտեսության ռեալ սեկտորի դիվերսիֆիկացիան՝ նոր ճյուղերի արտահանման պոտենցիալի մեծացում և այլն: Դա անում էինք մենք՝ ի շնորհիվ  ռուսական շուկայի, որը նպաստում էր թե՛ թեթև արդյունաբերությանը, թե՛ խմիչքների, թե՛ գյուղմթերքի վերամշակմանը: Հիմա մենք սրանով հնարավորություն ենք ստանում այլ ճյուղերի, որոնք մեզ համար արտահանման պոտենցիալ ունեն, արտադրանքը նույնպես արտահանել Եվրոպական շուկա»,-ասաց նա:  

Խոսրով Հարությունյանը եզրակացրեց, որ այս գործընթացը հնարավորություն կտա ոչ միայն արտադրության պոտենցիալը մեծացնելու, այլ ամենակարևորը եվրոպական ներդրողին բերելու Հայաստան: «Եթե որևէ ապրանք կարող է ՀՀ-ում արտադրվել այնպիսի որակով, որ կարող է թափանցել Եվրոպական շուկա, որպես Եվրոպական արտադրող կմտածեք, որ օրինակ՝ Գերմանիայում արտադրելու և ԵՄ-ում վաճառելու փոխարեն ապրանքը տանեք, արտադրեք ՀՀ-ում, որովհետև նույն  որակը կստանաք, բայց անհամեմատ ավելի էժան, քանի որ աշխատուժն է էժան, էներգակիրների սակագներն են այստեղ ցածր, հարկային բեռն է ցածր և արդյունքում ավանդական շուկայում «Made in Armenia» ապրանքանիշով  կվաճառեն անհամեմատ մրցունակ պայմաններում»,-ասաց նա:  

ՀՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ նշանակում է, որ Հայաստանը, նախ և առաջ, պետք է պատրաստ լինի որակյալ աշխատուժ տրամադրել՝ ինժեներատեխնիկական անձնակազմ և այլն: «Սա նշանակում է,  որ կարճ ժամանակամիջոցում սուղ պահանջ է դրվում կրթական համակարգում, ընդ որում՝  ոչ միայն բարձրագույն, այլ միջին մասնագիտական, մեզ պետք են որակյալ տեխնիկներ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Եվրոպան ընդառաջ գնաց նման որոշման, Խորով Հարությունյանը պարզաբանեց՝ ընդառաջ գնալու պատճառ չկա. «Մեծ քաղաքականության մեջ հիշեք՝ ոչ ոք բարեգործությամբ  չի զբաղվում, ոչ մեկ սրան-նրան լավություն չի անում, եթե Եվրոպային դա պետք չլիներ, չէր անի, բուֆերային գոտի են պատրաստում: Կան երկրներ, որոնք  իրենց տնտեսական մոդելներով շատ մոտ են ԵՄ-ին, ԵՄ անդամ չեն, բայց մոտ են, և քանի որ պարագծում են ԵՄ սահմաններում, հենց այդ երկրներով պետք է մտնեն ԵՄ տարածք և, դրանով պայմանավորված, իրենք փորձում են մեղմել խնդիրները»:  

Իսկ թե ԵԱՏՄ շրջանակներում հնարավո՞ր է նոր հակասություններ առաջանան, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե հարցը զուտ էմոցիոնալ քննարկեն, իհարկե ինչ-որ մեկը կարող է դեմ լինել առաջարկին, բայց եթե փորձենք դատել, թե ըստ էության ինչ է տալիս ՀՀ -ԵՄ համագործակցությունը, դա հնարավորություն է տալիս ռուսական, ղազախական  ինվեստորին ՀՀ-ում աշխատել և դուրս գալ Եվրոպա: Ավելին՝ դա հնարավորություն է տալիս ՀՀ-ում արտադրել և տանել Եվրոպա, ապա վերադառնալ նույն Ղազախստան իր ապրանքով՝ հետագայում որակյալ արտադրություն ստեղծելով նաև սեփական երկրում: Իսկ եթե փորձենք  զուտ տնտեսական,  բանական քաղաքականության կոնտեքստում  դատել՝ քո դաշնակցային գործընկերոջ հաջողությունը նա և քո հաջողությունն է»:

 

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում