ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը: Ըստ ավանդույթի՝ Բաստիլի գրավման օրվա տոնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
Ըստ ավանդույթի՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունները մեկնարկում են զինվորական շքերթով Ելիսեյան դաշտերում: Շքերթն ընդունում է Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
1789թ-ի ֆրանսիական հեղափոխության ընթացքում հենց հուլիսի 14-ին անկում ապրեց միապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Բաստիլի ամրոցը: Ֆրանսիայում այդ օրն ազգային տոն հռչակելու մասին որոշումն ընդունվել է 1880թ-ի հուլիսի 6-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



