Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ազգային ժողովը հունիսի 28-ին գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է.

  1. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի  մեջ է մտնում մինչև  Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան  ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր  պաշտոնի ստանձման օրը:
  2. «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություն կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման  մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որոնց ընդունումը ևս պայմանավորված է Արցախի Հանրապետության Սահմանադրության  10-րդ գլխի պահանջով:

Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել նաև.

«Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի ընդունումը նախատեսում է  անձի աշխատանքային ստաժում 1922թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ.-ի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988թ. հունվարի 1-ից մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի  հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները հաշվառել մեկուկեսի չափով:

Օրենքի ընդունմամբ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով կարգավորվում է զորահավաքի կազմակերպման և իրականացման գործընթացը, հստակեցվում է  ներգրավվող և շահագրգիռ նախարարությունների, ԼՂՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործընթացները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը խորհրդարանին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի  և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշման նախագծերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկներին և տվել պարզաբանումներ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքը, իսկ այնուհետև՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշումը:

Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաև խմբակցությունների ղեկավարները:

22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են  ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությունը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության և այլ թեմաների վերաբերյալ   պատգամավորների առաջադրած հարցերին:

Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով:

Նիստի ընթացքում քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության  ղեկավար Հայկ Խանումյանի Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է դեպի գյուղեր տանող ճանապարհների պահպանմանը, բարեկարգմանը և սպասարկմանը: Պատգամավորը Ազգային ժողովի քվեարկությանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծ, որով նախատեսվում է եռապատկել պետական բյուջեից ոլորտին հատկացվող գումարը: ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են հարցը լրացուցիչ քննարկել այլ ձևաչափով՝ շահագրգիռ մարմինների հետ  համաձայնեցնելով բյուջետային  հնարավորությունները: Արդյունքում՝ հարցապնդման հեղինակը չի համաձայնել առաջարկության հետ և ԱԺ-ն մերժել է ներկայացված որոշումը:  

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը:

«Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan