ԱԱ. Արման Երեմյանը պարտվել է երկրորդ մենամարտում
ՍՊՈՐՏՀարավային Կորեայում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչը: Արման Երեմյանը +87 կգ քաշային կարգում մեկնարկել է հաղթանակով, սակայն 1/16 եզրափակիչում չի կարողացել հաղթահարել սլովենացի Իվան Տրայկովիչի արգելքը՝ պարտվելով 8:16 հաշվով:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված էր երեք մասնակիցներով: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը եւ 74 կգ քաշային Դավիթ Վարդումյանը: Նրանք հաղթանակներ էին տարել 1/64 եզրափակիչում եւ պարտվել երկրորդ մենամարտերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



