Խաղաղ բնակիչների 5 գլխատված մարմիններ են հայտնաբերվել Մարավի ֆիլիպինյան քաղաքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ բնակիչների 5 գլխատված մարմիններ են հայտնաբերվել Մարավի ֆիլիպինյան քաղաքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով զինվորականներին։ Վերջինները նախազգուշացնում են, որ զոհված քաղաքացիական անձանց թիվը կարող է կտրուկ աճել ՝ քաղաքն ազատագրելուն զուգահեռ։
Հայտնաբերված գլխատված մարմինները առաջին ապացույցն էին, որ Մաուտե խմբավորման զինյալները, որոնք հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, սպանել ու գլխատել են խաղաղ բնակիչներին Մարավիի պաշարման ընթացքում, որն արդեն հինգերորդ շաբաթն է շարունակվում։
Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է ոչնչացնել զինյալներին, նշելով, որ ֆիլիպինցիները բախվել են վտանգավոր իրավիճակի, քանի որ «երիտասարդ մուսուլմանները ոգեւորվում են ԻՊ-ի զանգվածային խենթությունից»։ «Նրանք անում են այդ ամենը՝ ավերում ու սպանում, ընդ որում սպանում ամենադաժան ձեւով։ Նրանց դուր է գալիս տեսախցիկների առաջ մարդկանց գլխատելը»,- նշել է Դուտերտեն։



