Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլում ափսոսանքով են վերաբերվում Ռուսաստանի հանդեպ ոլորտային պատժամիջոցների երկարաձգման մասին Եվրոպական միության որոշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատժամիջոցների վերաբերյալ որոշումը ԵՄ խորհուրդն ընդունել է հունիսի 28-ին: Ըստ այդմ՝ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ-ի հունվարի 31-ը: Որոշումն ընդունվել է միաձայն, առանց քննարկման: Որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հունիսի 29-ին:
Այս որոշման հանդեպ Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Բացասաբար և ափսոսանքով»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



