Նիհարելը քնի ռեժիմի հետ ուղիղ կապ ունի
ԼԱՅՖPast.am-ը գրում է.
Մասնագետները պնդում են, որ նիհարել ցանկանալու դեպքում հաջողությունը երաշխավորված է, եթե բավականաչափ քնեք, պնդում են մասնագետները: Շատ սննդաբաններ հաշվի չեն առնում պացիենտների կյանքում քնի ժամերի քանակը, ինչը սխալ է, քանի որ քնի պակասը մեծացնում է ճարպակալման վտանգը: Դա տեղի է ունենում պարզագույն հոգնածության հետեւանքով. նվազում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, օրգանիզմը ճարպոտ կամ ածխաջրային սնունդ է փնտրում` ուժերը վերականգնելու համար:
Գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու, հենց որ սկսեք հորանջել:Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ ժամը 22:00-ին քուն մտնեք: Ընդ որում, ոմանք իրենց բնույթով կարիք ունեն ավելի շատ քնելու (դա գեներով է կանխորոշված): Այդ պատճառով եթե, օրինակ, անգամ քնի հինգ ժամը հերիքում է, չարժե ստիպել երկար մնալ անկողնում:
Հանգստյան օրերին արժե արթնանալ սովորական ժամին: Ավելի ցանկալի է ցերեկը 20 րոպե քնել, քան խախտել ռեժիմը:



