«Փյունիկ»-ը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման այս խաղին.Վարդան Պողոսյան
ՍՊՈՐՏԵրևանի «Փյունիկ»-ի ավագ Վարդան Պողոսյանի կարծիքով թիմը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ «Բավականին լավ տրամադրվածություն է թիմում։ Երկար ժամանակ է պատրաստվում ենք և արդեն պատրաստ ենք այս խաղին։ Եթե նայենք տարիքային տարբերությանն, ապա նրանք ավելի փորձառու են, բայց մենք ունենք մեր մարտավարությունը և ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք այս թիմին և անցնենք առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է սլովենական «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



