Թբիլիսիում ջրհեղեղից կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել ջրհեղեղից: Նրանց մի մասը սատկել է հենց տեղում, ջրհեղեղի ժամանակ, մյուսներին, որոնք փախել են վանդակներից, սպանել են հատուկջոկատայինները: Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգու վարչակազմից:
«Կենդանաբանական այգում ավելի քան 600 կենդանի կար, որոնց կեսը ողջ է մնացել: Փախուստի դիմած գազանների մի մասին ոչնչացրել են, մյուս մասին տեղափոխել են անվտանգ վայր: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Արդեն հայտնի է, որ մեր սիրելի սպիտակ առյուծին սատկած են գտել»,-լրագրողներին հայտնել են կենդանաբանական այգու աշխատակիցները:
Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ որոշ փախած կենդանիների հատուկջոկատայինները սպանել են առանց հատուկ անհրաժեշտության:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



