«Երեւան Մոլի» մոտ ավտոմեքենա է այրվել. երկու մարտական հաշվարկ է մեկնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ «Երեւան Մոլի» դիմաց այրվում է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 84 MM 444 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Տուժածներ չկան:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



