Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 անդամի, ովքեր մահափորձ են ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների տանն իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Իրավապահ մարմինները հայտնել են, որ դեպի Սուրուչ մեկնել պատրաստվող պատգամավորի վրա նախատեսված հարձակումը կանխվել է վերջին պահին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



