Արմավիրի մարզում կինը կախվել է ծառից. դին հայտնաբերել է հարսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ի տեղեկություններով` Արմավիրի մարզում թոշակառու կին է ինքնասպանություն գործել։ Նրա դին կախված վիճակում հայտնաբերել է նրա հարսը։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Հունիսի 26-ի առավոտյան ահազանգ է ստացվել,որ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կին բնակիչն իր տան բակում ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելու միջոցով»,- ասաց նա։
Ինքնասպանությունը գործել է 1943 թվականին ծնված քաղաքացին։
Ոստիկանությունից հայտնեցին,որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



