Գումարտակային մարտավարական զորավարժություն Արցախում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծերի զբաղեցումը, հակառակորդի գրոհի կասեցման, հակահարձակման անցման, առաջնագծի վերականգնման ու առավել նպաստավոր բնագծերում պաշտպանության անցման գործողությունները:
Զորախաղերի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ կապի եւ ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



