Ինչպե՞ս նիհարել՝ առանց տանջալից դիետաների ու մարզումների
ԼԱՅՖPast.am-ը գրում է.
Ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու հեշտ միջոցը առողջ սննդակարգով սնվելն ու հաճախակի սպորտով զբաղվելն է: Սակայն եթե չեք կարող զբաղվել սպորտով եւ չեք էլ ցանկանում փոխել ձեր սննդակարգը, ապա պետք է հետևեք Past.am-ի խորհուրդներին.
Մեկ բաժակ ջուր`ուտելուց առաջ Առանց որևէ դիետաների եւ սպորտի հնարավոր է նիհարել ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելով: Այն օգնում է արագացնել նյութափոխանակությունն ու օգնում է քիչ ուտել և շուտ հագենալ:
Հաճախակի գնալ զբոսանքի Շուտ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում սկսել ավելի քիչ օգտվել տրանսպորտից եւ ավելի շատ շարժվել ու քայլել: Գիտնականների հավաստմամաբ՝ օրական 30 րոպե տեւողությամբ զբոսանքը կօգնի տոնուսի մեջ պահել օրգանիզմը: Պարզվում է` օրական 20 րոպե ֆիզիկական ակտիվությունն անգամ բավարար է նիհարելու համար: Նախաճաշել
Գիտնականների կարծիքով նախաճաշը կօգնի պահպանել քաշը: Եթե ցանկանում եք նիհարել ու չգիրանալ, սովորություն դարձեք առավոտյան նախաճաշել: Ծամեք ուտելիքը Նիհարելու մյուս արդյունավետ միջոցը ուտելիքը ավելի երկար եւ մանրամասն ծամելն է:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ այս եղանակով մարդը 12 տոկոսով ավելի քիչ է ուտում եւ քաղց չի զգում



