Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաշես Գեղամյան. Ալեքսանդր Պրոխանով, մի վիրավորեք Լև Տոլստոյին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվ այսպես, 2017թ. հունիսի 25-ին Հռոմում, Իտալիայի խորհրդարանի շենքում բացվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) 24-րդ գլխավոր խորհրդաժողովը։ Օրակարգի հիմնական հարցն է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը և դրա հաղթահարման ուղիները»։ Չեմ թաքցնի, Գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը, թվում է, հակասական զգացումներ առաջացրին իմ մեջ։ Մի կողմից՝ դա տագնապի և խոր մտահոգության զգացողություն էր աշխարհի ճակատագրի համար, որը ցնցվում է ահաբեկիչների՝ ցայժմ չտեսնված գրոհներով, մանավանդ Եվրոպայի երկրներում, Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի հայտարարած չդադարող պատերազմի համար։ Մյուս կողմից՝ դա հույսի զգացողությունն է՝ կապված քրիստոնյա խորհրդարանականների ընկալման հետ, որ խիստ անհրաժեշտ է միավորել ջանքերը տիեզերական այդ չարիքի դեմ պայքարում։ Գլխավոր խորհրդաժողովում ելույթ ունեցողները՝ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահը, Մոզամբիկի Հանրապետության խորհրդարանի խոսնակը, Եվրախորհրդարանի պատգամավորները և եվրոպական երկրների խորհրդարանականները համակարծիք էին այն հարցում, որ առանց պատերազմի, ահաբեկչության հրահրման դեմ բարի կամքի տեր բոլոր մարդկանց, նրանց երկրների խորհրդարանների ջանքերի միատեղման՝ դժվար է հաղթանակի և աշխարհի շատ երկրներին, գրեթե բոլոր աշխարհամասերին պատուհասած այդ չափազանց վտանգավոր, մահացու փորձանքը չեղարկելու հույս ունենալ։ Շտապում եմ իմ այս մտորումները կիսել ՀՀ Ազգային ժողովի գործընկերներիս և Հայաստանի քաղաքացիների հետ, ովքեր ամեն օր բախվում են միջազգային ահաբեկչության ամենագռեհիկ դրսևորմանը։ Ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղյան և ադրբեջանական դիմակայության սահմանազատման գծում, այլև հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ պարագծով, երբ Ադրբեջանի զինված ուժերում խրամատավորված ահաբեկիչ-դիպուկահարների փամփուշտներից զոհվում են հայ զինվորներ և սահմանամերձ գյուղերի բնակիչներ։ Այո, չսխալվեցի, երբ ասացի միջազգային ահաբեկչության դրսևորումների մասին, քանզի արդեն ստույգ հայտնի է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի, սիրիական կառավարական զինված ուժերի, միջազգային կոալիցիայի հաջող գործողություններից հետո ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ ԻԼԻՊ-ից դասալքվել և եկել են Ադրբեջան, իսկ հետո էլ շտապ կարգով նետվել են Ղարաբաղյան ճակատ։ Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի թաքցնել այս իրողությունները, միևնույն է՝ փաստերը ջրի երես են դուրս գալիս։ Ադրբեջանական գրոհային-ահաբեկիչների ձեռնարկած յուրաքանչյուր դիվերսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը հատուցման գործողություններ են ձեռնարկում, որոնց արդյունքում ոչնչացվում են արյունալի սադրանքների նախաձեռնողները։ Նրանց զոհվելու մասին Ադրբեջանի ղեկավարությունը ջանադրաբար լռում է, որովհետև պատժված ահաբեկիչների մեծ մասը զինկոմիսարիատների միջոցով չի զորակոչվել Ադրբեջանի զինված ուժեր։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ, հանուն արդարության նշենք, որ ԻԼԻՊ-ի համար զորակոչ առայժմ Ադրբեջանում չի իրականացվում պաշտոնական խողովակների միջոցով։ Եվ ահա, ՈւՄՎ Գլխավոր խորհրդաժողովի առաջին օրվա ելույթների տպավորության ներքո ակամա միանգամայն այլ կերպ ես նայում ահաբեկչության ծագման ակունքներին, փորձում ավելի մանրազնին հասկանալ դրա ծագման պատճառները, գաղափարախոսական դրդապատճառները։ Թեև ի՞նչ գաղափարախոսական դրդապատճառներ կարող են ունենալ բացահայտ մարդասպաններն ու նրանց գաղափարական ոգեշնչողները։ Վերն ասվածի համատեքստում չէր կարող աչքի չզարնել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ երկիր «արդի Ռուսաստանի գաղափարախոսներից մեկի՝ հայտնի գրող և քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի» այցի լայն լուսաբանումը։ haqqin.az-ի պնդմամբ՝ «Բաքվում գտնվելու ժամանակ Ա.Պրոխանովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությունների շարքով»։

Ուրեմն, ի՞նչ սենսացիոն հայտարարություններ է արել Ա.Պրոխանովն Ադրբեջանում։ Այդ նույն պարբերականի էջերում 2017թ. հունիսի 26-ին հայտնվել է մի հոդված՝ Ալեքսանդր Պրոխանով. «Ինչո՞ւ Ադրբեջանը հետ չի վերցնում իր հողերը» վերնագրով։ «Արդի Ռուսաստանի գաղափարախոս» Պրոխանովի հայտարարությունների սադրիչ և հրահրող բնույթը ցույց տալու համար մի քանի մեջբերում կատարեմ նրա «անմոռանալի» մտքերից. «Հիշում եմ, այնտեղ՝ լեռան վրա, առողջարանը... Ո՞նց դուք կորցրիք Շուշին։ Դա հո անառիկ ամրոց էր»։ Կամ էլ մեկ այլ անցում «գաղափարախոսի» հերթական օպուսից. «Ե՛վ նախագահ Ի.Ալիևի, և՛ ինձ վրա շատ ծանր տպավորություն թողեց Ռուսաստանում Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ) փակումը։ Ես չեմ հասկանում, թե ինչու դա տեղի ունեցավ։ Դրա բացատրությունը չկա նաև Ադրբեջանում։ Այսինքն՝ մի ինչ-որ չար կամքի բան է։ Ֆորմալ առումով խոսքը փաստաթղթերի մի ինչ-որ անհամապատասխանության մասին է։ Բայց դա հիմարություն է։ Մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին»։

Իր վրդովմունքն արտահայտելով «Շուշին կորցնելու» մասին՝ Ա.Պրոխանովը անթաքույց սադրելով ռազմական գործողություններ սկսել, այնուհետ ևս զարգացնում է իր միտքը. «Այդ խնդիրը (Ղարաբաղյան հակամարտությունը- Ա.Գ.) կարող էր լուծվել ապրիլին (2016թ.), երբ ձեր զորքերը հարձակման անցան և սկսեցին վերադարձնել տարածքները։ Ադրբեջանը կարող էր վերադարձնել Ղարաբաղը։ Բայց հետո նրանք կանգ առան՝ շնորհիվ, «ինչպես ասում են, Մոսկվայի միջամտության։ Եվ իրավիճակը մնաց չլուծված։ Այնպես, ինչպես հիմա այն կա, ըստ իս, այն դեռ շատ երկար կլուծվի։ Ընդգծեմ. դա՝ եթե ռազմական միջամտությունը բացառվում է։ Ի դեպ, ադրբեջանական բանակը հզոր է, եռանդուն, այն մարտական ոգի է ձեռք բերել։ Բայց խաղաղ ընթացակարգերը շատ երկարատև են լինելու»։

Թե այդ ուր է այդպես շտապում Ա.Պրոխանովը՝ մտադրվելով նոր սպանդ հրահրել Հարավային Կովկասում՝ այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ ասենք, թե որն է Ա.Պրոխանովի այսքան անհարգալից վերաբերմունքի պատճառը սեփական երկրի, նրա քաղաքական ղեկավարության հանդեպ։ Մի տեսե՛ք, թե ինչի մասին է խոսում նա, մանավանդ 2016թ. հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների հիման վրա արված պաշտոնական հայտարարության ֆոնին։ Հայտարարությունում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են 2016թ. մայիսի 20-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում և այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը նպաստելու է խաղաղ գործընթացի առաջմղմանը։ Մասնավորապես, պայմանավորվել էին ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։ Կողմերը նաև գոհունակություն էին հայտնել վերջին ժամանակներս դիմակայության գոտում պահպանվող հրադադարի ռեժիմի առնչությամբ։ «Պետությունների ղեկավարները փաստել են մի շարք հարցերի վերաբերյալ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն ապահովող պայմաններ ստեղծել»,- ասվում է հայտարարությունում։ Հետո ավելի հետաքրքիր է։ Մոսկվայում 2017թ. հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում ադրբեջանական «Լիդեր-ТВ» հեռուստաալիքի ռուսաստանյան գրասենյակի ավագ թղթակից Անար Հասանովը արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց տվեց այն մասին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը «օկուպացված տարածքներում հակաահաբեկչական գործողություն սկսելու և օկուպացիոն ուժերից մաքրելու պարագայում, դրա առջև աչք կփակի՞ արդյոք Մոսկվան, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»։ Շեշտակի տրված հարցին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցն արդեն «Ադրբեջանի ներքին գործի թեմա» չի հանդիսանում։ Այսինքն՝ Ս.Լավրովն ընդունեց, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ուժային գործողություն սկսելու դեպքում հարևան երկրները դա ընկալելու են որպես ռազմական, բայց ոչ հակաահաբեկչական գործողություն։ Քանի որ հակաահաբեկչական գործողություններն իրականացվում են բանակային ուժերով և ոչ թե ներքին, այլ միջազգային քաղաքականության հարց են հանդիսանում, որոնց ներգրավվում են ոչ միայն հակամարտող երկու կողմերը, այլև համաշխարհային հանրությունը։ «Որևէ ուժային գործողության անցկացումը Ադրբեջանի ներքին գործ չի հանդիսանում»,- հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Ուստի, ադրբեջանամետ հուռռա-հայրենասեր «գաղափարախոսին», իր գոհարները մատուցելուց առաջ, չէր խանգարի խորհել Ռուսաստանի արտգործնախարարի այս խոսքերի մասին։ Իսկ ինչ վերաբերում է նրա այն բարբաջանքին, թե՝ «մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին», սա ՌԴ Արդարադատության նախարարությանը և ՌԴ Գերագույն դատարանին ուղղված ուղղակի մեղադրանք է քաղաքական կոռուպցիայի մեջ։ Այո, այո, ես չեմ սխալվում, կասկածողների համար նշեմ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակման հարցի նախապատմությունը։ Այսպես, 2017թ. մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարեց ՌԴ Արդարադատության նախարարության միջնորդությունը, որը պահանջում էր կազմալուծել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը։ Ինչպես դատարանի դահլիճում հայտարարեց ՌԴ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, կազմալուծման առիթ էին դարձել «էական խախտումները» կազմակերպության կողմից, որոնք հայտնաբերվել էին ստուգման ընթացքում։ Նա նաև տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարությունը քանիցս նախազգուշացրել է ՀԱԿ-ին՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները, սակայն «պահանջներն անտեսվել են»։

Զարմանալի զուգադիպությամբ Ա.Պրոխանովի Ադրբեջան այցելությանը նախորդել էին Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարությունները։ Այսպես, ս.թ. հունիսի 23-ին, Շիրվանում ականանետի զինմասեր արտադրող գործարանի բացման արարողության ժամանակ Ի.Ալիևն ասել է. «Բյուջեի ծախսերի ամենամեծ մասը բաժին է ընկնում ռազմական կարիքներին, ինչը բնական է։ Որովհետև մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում... Ապրիլյան մարտերը մեր փառապանծ հաղթանակն են, մեր մեծ հաջողությունը։ Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն այսօր ուժեղների շարքում է»։ Ես հակված չեմ Ա.Պրոխանովին մերկացնել բանագողության մեջ ադրբեջանական բանակի գնահատականների հարցում, բայց հիշեցնեմ, որ ապրիլյան (2016թ.) պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կորուստները, ռազմական փորձագետների գնահատմամբ՝ 5-7 անգամ գերազանցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կորուստները։ Այդ նույն ելույթում Ի.Ալիևն ասել է. «...ադրբեջանցի ժողովուրդը  երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ», ինչի կոչն էլ անում է ինքը՝ Ա.Պրոխանովը։

Իհարկե, «արդի Ռուսաստանի գաղափարախոսի» ճամփորդությանը կարելի էր վերաբերվել որպես բարեկանոն մոլոկանների (որոնց 20-րդ դարասկզբին Տամբովշչինայից աքսորել էին Ադրբեջանի Իվանովկա գյուղ) հետնորդի հերթական, մեղմ ասած՝ չարդարացված քայլի, եթե չլիներ Ա.Պրոխանովի մի զայրացուցիչ համեմատությունը։

Այսպես, ս.թ. հունիսի 26-ին Ա.Պրոխանովը հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Նշեմ, որ նրա փաղաքշալի արտահայտությունները Ալիև զույգերի մասին զուտ իր անձնական գործն է և դրան հարկ է վերաբերվել ըմբռնումով։ Ճաշակի հարց է։ Բայց երբ «Այն հույզերը, այն ոգեղենությունը, որոնք զգացի երեկ, նախագահ Իլհամ Ալիևի  հետ հանդիպման ժամանակ, կրկնվեցին այսօր, տիկին Ալիևայի նստավայրում» (հիրավի, «Հազար ու մի գիշերվա» սյուժե է) տիպի հիացական խոսքերից հետո Ա.Պրոխանովը սրբապղծորեն հայտարարում է. «Եվ եթե հանդիպման ժամանակ պարոն նախագահը մտածում էր աշխարհաքաղաքականության, ռազմական ստրատեգիայի և մրցակցության կատեգորիաներով, ինչպես և վայել է պատերազմի վիճակում գտնվող երկրի նախագահին, ապա նրա տիկինը խոսում էր մարդկայնությունից, գուցե մասամբ՝ ինչպես Լև Տոլստոյը»։ Ի՞նչ է սա։ Համաշխարհային գրականության դասականի փիլիսոփայական մտքերի բացարձակ չիմացությո՞ւն, թե՞ լիակատար կուրացում իր տիեզերածին անձի հանդեպ ցուցադրված սուլթանական պատիվներից։ Կարևորը էությունն է. Ալեքսանդր Պրոխանով, մի՛ վիրավորեք Լև Նիկոլայևիչ Տոլստոյին։      

Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ