Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին լարված մթնոլորտում ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը չմեկնարկած հետաձգվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու համար: Դատավորը ընդմիջում հայտարարեց:
Մինչ այդ, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մի շարք պաշտպաններ թույլ չտվեցին զննության ենթարկել իրենց պայուսակները, ուստի դատարանի կարգադրիչները արգելեցին նրանց մուտք գործել դատարանի շենք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



