Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

ԼԱՅՖ
Բոլորս էլ նկատել ենք, որ յուրաքանչյուր տուն կամ բնակարան իր ուրույն հոտն ունի: Եվ այդ հոտերը տարբեր են. ուտելիքի, տնային կենդանիների, ծխախոտի, նայած՝ ինչ նախասիրությունների տեր են այդ տան բնակիչները: Ի դեպ, ծխախոտի հոտը ներծծվում է ամեն ինչի մեջ՝ հագուստից մինչև գորգեր:
 
Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

• Տան բնակիչները սովորում են այդ հոտին և ամենևին չեն զգում: Բայց ձեզ այցելած հյուրերի համար տան տհաճ հոտը կարող է ձեր և ձեր բնակարանի մասին բացասական տպավորության պատճառ դառնալ:

• Անախորժ հոտից ազատվելու ամենատարրական միջոցը տարածքը մշտապես օդափոխելն է և թարմացնող միջոցներ օգտագործելը: Որպեսզի հոտը չներծծվի տան կահույքի, գորգերի, վարագույրների և հագուստի մեջ, հաճախակի խոնավ մաքրություն արեք: Կահույքն ու գորգերն անուշահոտ ջրով ցողեք, իսկ հագուստի պահարաններում անուշահոտ սրվակներ դրեք: Դա ոչ միայն կազատի պահարանի իրերը վատ հոտերից, այլև հաճելի բույր կհաղորդի ձեր իրերին:

• Ձմռանը, որպեսզի պատուհան բացելով ձեր առողջությանը չվնասեք, անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ նարդոսի (լավանդա) յուղ կաթեցրեք և կախեք խոհանոցի պահարաններից մեկի դռան վրա: Նարդոսի հոտը կչեզոքացնի պատրաստված ճաշերի հոտը:

• Եթե ձեր միկրոալիքային վառարանից տհաճ հոտ է գալիս, մաքրեք այն կիտրոնով, միկրոալիքային վառարանի մեջ դրեք կիտրոնահյութով լցված բաժակ և կես րոպե միացրեք այն ամբողջ հզորությամբ: Եթե ձեզ այնքան էլ դուր չի գալիս կիտրոնի հոտը, օգտագործեք նարնջի կեղևը, պտտեցրեք նարնջի կեղևը վառարանում 2 րոպե և թողեք, որ գիշերը մնա մեջն անջատված վիճակում:

• Եթե ձեր ընտանիքը սիրում է ձուկ ուտել, իսկ ձեր ամանեղենն ու հագուստը ձկան հոտի զոհ են դառնում, լվացեք դրանք՝ ջրի մեջ ավելացնելով քացախ կամ կիտրոն: Իսկ ձեռքերից ձկան հոտն անցկացնելու համար բավական է ափերը տրորել սուրճի հատիկով:

• Վատ հոտ է գալիս սառնարանի՞ց. սառնարանի ներսում կերակրի սոդայաջրով լցված բաժակ դրեք: Այս միջոցը կօգնի երկար ժամանակով ազատվել այդ խնդրից: Իսկ եթե սառնարանի մեջ ուրցի փոքրիկ ճյուղ դնեք, այն լեռնային անուշահոտություն կտարածի:

• Որպեսզի հագուստը մշտապես թարմությամբ բուրի, կարող եք արդուկի ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի անուշահոտ յուղ ավելացնել:

• Տան մեջ հաճելի բույր տարածելու համար կարող եք նաև անուշահոտ բամբուկներ կամ անուշահոտ յուղեր վառել: Բայց այս հարցում անհրաժեշտ է չափազանց զգուշավոր լինել, չչարաշահել դրանք, չընտրել չափից ավելի սուր հոտեր: Եվ ամենակարևորը՝ օգտագործեք դրանք միայն նախապես օդափոխված տարածքում:

Ինչպե՞ս մաքրություն անելը դարձնել հաճելի
 
Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

Փոշի, կեղտ, հին ու անպիտան իրեր, այս ամենը փչացնում է տան տեսքը, «վախեցնում» հյուրերին և վատ տպավորության պատճառ դառնում: Այդ ամենը նաև բացասական էներգիա է կուտակում:
Անշուշտ, մեզնից ոչ ոքի հաճելի չէ թափթփված ու չմաքրված տան մեջ գտնվելը, բայց երբեմն այնպիսի ծուլություն է առաջանում, որ ալարում ենք նույնիսկ ոտքի տակ ընկած հողաթափերը տեղավորել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս հեշտ ու աննկատ արդյունքի հասնել: Առաջարկում ենք գործի դնել երևակայությունն ու ցանկությունները:

Պատկերացրեք, որ ոչ թե պարզապես դեն եք նետում հին իրերը, այլ տեղ եք բացում նոր գնումների համար: Վերադասավորելով պահարանը՝ հանեք այն հագուստները, որոնք այլևս չեք հագնելու, մտածեք, որ շուտով դրանց տեղը նորերը կզբաղեցնեն:

Առանց ափսոսալու դեն նետեք այն ամենը, ինչը նյարդայնացնում է ձեզ կամ էլ, ասենք, վատ հիշողություններ է արթնացնում: Դեն նետեք ճաքած կամ ծայրը թռած ափսեներն ու բաժակները, տհաճ մարդկանցից ստացած նվերները և այլն: Հասկացեք՝ քանի դեռ ձեր տնից չհեռացնեք հին իրերը, նորերն այդտեղ չեն հայտնվի: Ի վերջո, բոլորս գնում ենք միայն այն, ինչ անհրաժեշտ է, իսկ քանի դեռ կա և օգտագործում ենք կոտրված կափարիչով թավան, նորը հաստատ չենք գնի: Իսկ եթե ծուլությունը վրա է հասել և ոչ մի կերպ չեք կարողանում ձեզ ստիպել մաքրությամբ զբաղվել, վերցրեք հեռախոսը և հյուրեր կանչեք: Բայց ոչ թե գան ձեզ օգնելու, այլ որ ձեզ մղեն մաքրության նախքան իրենց ժամանելը, չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում հյուրերի առջև ամոթով մնալ թափթփված բնակարանի պատճառով:
 

Աղբյուրը՝ erkusov.com

Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով