Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Riaderbent. «Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ–ներն այս անգամ մեծ աղմուկ են բարձրացրել «ՌԻԱ Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում ևս մեկ անգամ բարձրաձայնվել է աշխարհին հայտնի այն փաստի մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում սադրանքների համար:

Հոդվածագրի կողմից, ի թիվս այլ փաստերի, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության բացահայտո՞ւմն է դարձել հերթական հիստերիայի պատճառ, թե նաև այն, որ հոդվածում շեշտվել է Ադրբեջանի՝ երիտասարդ պետություն լինելը, դժվար է ասել:

Իրենց հերթական անգամ ծիծաղելի վիճակի մեջ գցելով, ադրբեջանական լրատվամիջոցները զառանցում են, թե հոդվածը հայերի ձեռքի գործն է, քանի որ ««ՌԻԱ Դերբենտի» խմբագիրը կապ ունի ոչ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների, այլ նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ» և Դաղստանի ղեկավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել ««Սադվալ» անջատողական կազմակերպության կողմից վերահսկվող լրատվամիջոցին»:

«ՌԻԱ Դերբենտի» հոդվածագիր Նաժմուդին Ալիևն իր «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածում գրում է.

«Ադրբեջանի դիմակայությունը Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ իր գագաթնակետին է հասել: Շատ քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում են անցում լայնածավալ ռազմական գործողությունների՝ մոտ ապագայում:

Անխուսափելիորեն, հարցեր են ծագում. ի՞նչ կլինի դեպքերի այդպիսի զարգացման պարագայում, ինչպե՞ս դրան կարձագանքեն դաղստանցիները, Ադրբեջանի Հանրապետության փոքրամասնությունները և ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնի Ռուսաստանը:

Փոխզիջումների չգնալը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հանգեցրել է ճգնաժամի, որը չի հաջողվում լուծել Մինսկի խմբին:

Բազմաթիվ հանդիպումների Ֆորմալ արդյունքներն, ըստ էության, չեն արտացոլում իրավիճակի սրումը տարածաշրջանում: Քառօրյա պատերազմը անցյալ տարվա ապրիլին, բազմաթիվ ընդհարումներն ու դիվերսիաները՝ տեղի ունեցած դրանից առաջ և հետո, խոսում են այն մասին, որ թեժ փուլը մոտ է:

Ճգնաժամ, որ միլիտարիզմ է առաջացնում

Կան լուրջ պատճառներ, որ արագացնում են հակամարտության վերակենդանացման բացասական սցենարը: Գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացումն է, որը խափանում է այդ երկրում քաղաքական կայունությունը:

Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու՝ Ադրբեջանի ղեկավարության անկարողությունը, որն ուղեկցվում է բնակչության դժգոհության աճով, պաշտոնական Բաքվին ռազմական արկածների է մղում:

Ագրեսիվ հռետորաբանությունն արդեն ակնհայտորեն բավարար չէ հայրենասիրական զգացմունքները շահարկելով Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ խնդիրներից շեղելու համար:

Հետևաբար, այս հանգամանքները կարող են ստիպել Բաքվին ծայրահեղ միջոցների գնալ: Սակայն այս դեպքում, միայն կոնկրետ արդյունքները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը, կարող է կրկին բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը:

Դրա համար անհրաժեշտ կլինի զգալի ռազմական ռեսուրսներ ներգրավել:

Ցանկանում են պատերազմել, սակայն չի կարելի

Սակայն ռազմական հաջողության հասնել հնարավոր է միայն որոշակի պայմաններում:

Առաջին` արտաքին քաղաքականության մեջ բարենպաստ իրավիճակ, երբ Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվի այլ երկրների կողմից, և ցանկալի կլինի, որ Ադրբեջանը աջակցություն ստանա:

Սակայն, սա քիչ է հավանական:

Ադրբեջանի բանակի մի շարք ռազմական դիվերսիոն սադրանքներից հետո (իսկ վերջին միջադեպից հետո, երբ Ադրբեջանը հրթիռով խոցել էր Արցախի հանրապետության «ОСА» զենիթահրթիռային համակարգը, դրանում կասկած չունենք) ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները հակված են այն բանին, որ հակամարտության գոտում լուրջ մոնիթորինգ իրականացվի՝ հակամարտության սրումը կանխելու նպատակով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների դիրքորոշումը, հատկապես Ռուսաստանինը, որոշիչ է այս հարցում: Այլ երկրների հետ ոչ մի կոալիցիա չի հանգեցնի Ադրբեջանի դիրքի ամրապնդման:

Երկրորդ պայմանը՝ հսկայական քանակի գերժամանակակից ռազմական տեխնիկայի առկայություն, ժամանակակից հրթիռային համակարգեր, բարձր ճշգրտության զենքեր, ավիացիայի վերջին նմուշներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր և այլն, որոնք հնարավորություն կընձեռեն հեռավորության վրա ճնշելու մրցակցի պաշտպանունակությունը:

Սակայն, ներկայում, ըստ բազմաթիվ ռազմական փորձագետների, Ադրբեջանն ի վիճակի չէ իրականացնել այդպիսի բլիցկրիգ՝ չնայած զինտեխնիկա գնելու և դրանք կառավարող մասնագետներին վերապատրաստելու զգալի ծախսերին:

Այստեղ հարկ է նաև հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բարդ, լեռնային տեղանքը, որը դժվարացնում է ռազմական տեխնիկայի հեռահար կիրառումը:

Երբ խնդիրները երկրում շատ ավելի կարևոր են, քան Ղարաբաղը

Երրորդ պայմանը՝ Ադրբեջանի բնակչության աջակցությունը, նրա պատրաստակամությունը՝ զոհաբերելու իրեն հանուն Ղարաբաղի: Չնայած իշխանությունների նպատակաուղղված քարոզչությանը, ադրբեջանցիները պատերազմին մասնակցելու ցանկություն չունեն:

90–ականներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ նկատվում էր զորակոչային տարիքի տղամարդկանց զանգվածային արտագաղթ դեպի Ռուսաստան: Ամենայն հավանականությամբ, այդպիսի հակապատերազմական տրամադրությունները պահպանվել են, նույնիսկ խորացել: Մարդիկ չեն ուզում իրենց կյանքը զոհել այս հակամարտության մեջ:

Իսկ այն, որ հերթական զինված բախումներն անխուսափելիորեն կհանգեցնեն զանգվածային կորուստների, կասկած չի հարուցում: Եվ նույնիսկ հսկայական ծախսերը, որ անում է Ադրբեջանը գերժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար, էապես չեն փոխի իրավիճակը. Ղարաբաղը հնարավոր չէ գրավել, դեպի այն տանող հեռավոր ճանապարհներին նստած:

Հաջորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, որն անշուշտ, կազդի այս դիմակայության ելքի վրա, էթնո–քաղաքական իրավիճակն է Ադրբեջանում:

Հիմնականում երկրի հյուսիսում (լեզգիներ, ավարներ, ցախուրներ, ռուտուլներ) և հարավում (թալիշներ) ապրող կովկասյան ու իրանյան ժողովուրդների դժգոհությունը իրենց ներկա վիճակից, տարեց տարի աճում է, իսկ սոցիալ–տնտեսական անբարենպաստ իրավիճակը է՛լ ավելի է խորացնում այն:

Եվ հարկ է նշել այդ ժողովուրդների, ու ինչու չէ, նաև Ադրբեջանի թյուրք–ադրբեջանական բնակչության մեծամասնության ակնհայտ ու թաքնված ռուսամետությունը:

Էթնիկ փոքրամասնություններ. կո՞ղմ թե դեմ

Այս տրամադրություններն ազգային փոքրամասնությունների մոտ, թե՛ իրենց համայնքներում, և թե՛ սփյուռքում՝ Ռուսաստանում, հիմնված են այն տեսակետի վրա, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին միտումնավոր են ուղարկում Հայաստանի և Արցախի հետ սահման, որտեղ նրանք սպանվում են:

Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքեն այդ ժողովուրդների ներկայացուցիչները պատերազմի նոր փուլի դեպքում: Սակայն կասկած չկա. Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնել ցանկացող լեզգի կամ թալիշ կամավորներ զգալիորեն ավելի քիչ կլինեն, քան 90–ականներին:

Ավելին, մենք չենք կարող բացառել, որ «Ադրբեջան» երիտասարդ պետությունը կարող է պարզապես չգոյատևել պատերազմի ժամանակ. կարող է իշխանափոխություն տեղի ունենալ կամ Ադրբեջանի էթնո–քաղաքական լանդշաֆտին համապատասխան՝ երկիրը կարող է բաժանվել մի քանի մասերի՝ ինքնավար ու անկախ:

Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ նպատակներով են առաջնորդվում Ադրբեջանի իշխանությունները, նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ հսկայական ռիսկեր է պարունակում պատերազմը Հայաստանի և Արցախի հանրապետության հետ:

Ռուսաստանը կրկին ներքաշված կլինի

Հակամարտության սրումը հերթական անկայունության օջախը կստեղծի Ռուսաստանի հարավային սահմաններին: Պետք է մեր երկիր միգրացիայի կտրուկ աճ ակնկալել՝ հիմնականում Ադրբեջանից:

Իսկ եթե ադրբեջանական պետականությունը չդիմակայի հեղափոխությանը և փլուզմանը, ապա այդ գործընթացներում ներգրավված կլինեն ինչպես Ռուսաստանը (հատկապես Դաղստանը), այնպես էլ, հարևան Իրանը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար, ով առանց այն էլ կոնֆլիկտի մեջ է Ուկրաինայի արևելքում Լուգանսկի ժողովրդական հանրապետության և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ՝ մի կողմից և պաշտոնական Կիևի հետ՝ մյուս կողմից, դա շատ անցանկալի է:

Բայց եթե զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում հնարավոր չլինի մարել, Ռուսաստանը ստիպված կլինի արագ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու, հատկապես, եթե Ադրբեջանի հանրապետությունը մասնատվի:

Իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով Ռուսաստանն առաջին հերթին հարաբերություններ կկառուցի Ադրբեջանի ռուսամետ բնակչության հետ, հատկապես Ադրբեջանի հյուսիսում, որտեղ հիմնականում դաղստանալեզու ժողովուրդներ են բնակեցված»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանԷյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Ոսկեպարի գետն ընկած տղան նոր էր եկել բանակից. Կողբ գյուղից էրԻրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանՈ՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա Աշխատող ծնողները կարող են օրվա ընթացքում բացակայել․ ի՞նչ կհասցնի անել ծնողը 30 րոպեանոց «ծնողական ժամի» ընթացքում Այն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանԲժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին է կարող վկայել չափազանց քրտնարտադրությունը Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ ՀովեյանԻրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ․ Shamshyan Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՈ՞վ կդառնա նախարար, ով կմնա առանց պաշտոնի․ առաջիկա օրերի գլխավոր ինտրիգըՋուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումՀրդեհ Մայակովսկի բնակավայրում․ ինչ է հայտնի Իշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԻնչ են վկայում վերջին դատական որոշումները Հայաստանի քաղաքական կյանքումՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին 1000 հրթիռներ լիցքավորված են և ուղղված են Իրանի վրա․ Թրամփ «ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում