Վթար Մոլդովական փողոցում. Կա երկու վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 26-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 20 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել 48 շենքի մոտակայքում գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



