Ապարանում 28-ամյա աղջիկն ինքնասպան է եղել ննջասենյակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ի տեղեկություններով Ապարանում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել իր ննջասենյակում կախվելու միջոցով։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Ապարան» շտապօգնության կայանից, ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում»:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է.«Ահազանգ ունենք, հայտնաբերվածը 1989-ին ծնված քաղաքացի է»:
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



