Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դժվար է ասել՝ տարիներ հետո 75 հազար դրամն ի՞նչ գնողունակություն կունենա. Վիլեն Խաչատրյանը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության ծրագրով առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա 25 տոկոսով, սակայն տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համար դեռևս այդ քայլի ռեալ դրական կողմերը տեսանելի չեն: Նա Tert.am–ի հետ զրույցում նկատեց, որ բարձրացվելու է անվանական նվազագույն աշխատավարձն, ոչ թե իրական նվազագույն աշխատավարձը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ բարձրացմանը զուգահեռ գնաճ լինի, Խաչատրյանը պատասխանեց. «Քանի որ գրված է անվանական, նշանակում է, որ գնաճը հաշվի չի առնվում: Ստացվում է, որ մարդը բարձրացված նվազագույն աշխատավարձ է ունենալու, բայց թե տարիներ հետո այդ 75 հազար դրամն ի՞նչ գնողունակություն կունենա՝ չեմ կարող ասել: Եթե իրական նվազագույն աշխատավարձ լիներ, այլ պատկեր կլիներ»:

Միաժամանակ, Խաչատրյանը նկատեց՝ աշխարհում տնտեսության մեջ զգալի գումարներ են ներդրել, որից կարող ենք ենթադրել, թե գնաճ կլինի: Տնտեսագետը նաև շեշտեց, որ «ԱՄՖ»-ի տվյալներով, գնաճն այդքան էլ բարձր չի լինի. «Սակայն, եթե հաշվվում է, որ մենք 5. 5 տոկոս բարձրացումներով ենք գնում, ապա գնաճը կարող ենք մի քիչ գերազանցել սպասվածից»,- շարունակեց նա:

Վիլեն Խաչատրյանն անդրադարձավ նաև Եվրամիության՝ ՌԴ-ի դեմ ևս կես տարով պատժամիջոցների երկարաձգմանը և հայտարարեց, թե ՌԴ-ի դեմ կիրառված ցանկացած քայլ անուղղակի ձևով անդրադառնում է նաև ՀՀ-ի վրա: Տնտեսագետը հավելեց, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության մեջ 2-3 բլոկ կա, որտեղ նշված է միակողմանի ու բազմակողմանի հարաբերությունների մասին, իսկ 2 ոլորտներում էլ առաջինը ՌԴ-ն է:

«Երկկողմ հարաբերությունների ժամանակ էլ մեր առաջին գործընկերը ՌԴ-ն է, բազմակողմ հարաբերություններում էլ առաջինը ԵԱՏՄ-ն, հետո՝ ՀԱՊԿ-ը, իսկ 3-րդ նոր ԵՄ-ն: Հետևաբար, ՌԴ-ի տնտեսական վիճակն անուղղակի կերպով էլ ՀՀ տնտեսության վրա ազդելու է»,- ընդգծեց Խաչատրյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ Կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճի դեպքում  էլ մեր տնտեսության մեջ խոշոր փոփոխություն չի լինելու: Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն էլ սրան են գումարվելու, ինչն ավելի բացասական միջավայր է ստեղծելու տնտեսական զարգացման հեռանկարի համար:

«Այդ ժամանակ կարող են նույնիսկ 3 տոկոս տնտեսական աճ չապահովել: ԱՄՖ-ը 2.9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել ՀՀ-ի համար, այսինքն՝ մեր Կառավարությունը ԱՄՖ-ից ավելի բարձր տնտեսական աճ է կանխատեսել»,- եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:

Անունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան