Գործակալ. Ռոնալդուի հետ դաշտում Պորտուգալիան երբեք չէր դառնա Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՖուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան գնահատել է Պորտուգալիայի հավաքականի` Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալը, ինչպես նաև պատմել Կրիշտիանու Ռոնալդուի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
«Պորտուգալիային չափազանց բարդ կիսաեզրափակիչ է սպասվում, քանի որ Չիլին շատ ուժեղ մրցակից է: Նրանք Ամերիկայի չեմպիոն են, իսկ մենք` Եվրոպայի: Երկու հավաքականների կատարմամբ ֆուտբոլը նման է: Չեմ բացառում, որ եզրափակիչ փուլերում պորտուգալացիները կարող են ավելի պաշտպանողական խաղ ցուցադրել:
Ի տարբերություն Եվրո-2016-ի` Ռոնալդուն հավաքականում ավելացրել է: Այնտեղ նա ժամանել էր հոգնած վիճակում: Կհամաձայնվեմ, որ եթե նա լիներ դաշտում, ապա Պորտուգալիան չէր դառնա Եվրոպայի չեմպիոն: Այժմ պատկերն այլ է»,- Բարբոսայի խոսքը մեջբերում է Championat.com-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



