Մարա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքից խուսափելու պատճառով դատարանի առջեւ կկանգնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Սավելեւսկի դատարանը կքննարկի ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանի գործը՝ հարկադիր աշխատանքից խուսափելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյին։
«Բաղդասարյանին տանում են 353-րդ դատարան»,- ասել է նա։ Նախնական տվյալներով՝ նրան պատասխանատվության կենթարկեն ՌԴ Քրեական օրենսգրքի 4 հոդվածի 20.25-րդ մասով, ինչն առավելագույնը ենթադրում է 15 օրվա կալանք։
Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ դատական կատարածուները Բաղդասարյանի նկատմամբ «վարչական պատժից խուսափելու» հոդվածով արձանագրություն են կազմել, որը կփոխանցվի դատարանի քննությանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



