The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Facebook սոցիալական ցանցը ծրագրում է հեռուստասերիալներ հեռարձակել։
Ներկայումս Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ և պատրաստվում է ամռան վերջին օրիգինալ արտադրությամբ հանդես գալ։
Սոցիալական ցանցը պատրաստվում է մինչև 3 մլն դոլար ներդնել 1 սերիայի ստեղծման համար։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է 10 րոպեանոց ֆիլմերի մասին։




