Աշխարհում մարդկանց 10 տոկոսը տառապում է ճարպակալմամբ
ԼԱՅՖԱմերիկացի հետազոտողները հայտարարել են, որ աշխարհում մարդկանց 10 տոկոսը տառապում է ճարպակալմամբ։
Ըստ վերջիններիս՝ նրանց թիվը գնալով ավելանում է, իսկ ամբողջ աշխարհում ճարպակալումը եղել է 4 մլն մարդկանց մահվան պատճառ։
Վերջիններս մարդկանց ճարպակալման պատճառ նշում են արագ սնունդն ու բարձր կալորիականությամբ մթերքները, օրինակ PepsiCo և McDonald's գնալով ավելի հասանելի են դառնում և մեծ պահանջարկ են վայելում աշխարհի մի շարք երկրներում։ Իսկ այն փաստը, որ ավելորդ քաշը առողջության հետ խնդիրների հիմնական պատճառ է հանդիսանում, այս միտման վրա ոչ մի կերպ չի անդրադառնում։
Փորձագետները նաև նշում են, որ երեխաների մոտ ավելի շուտ է տեղի ունենում ճարպակալում, քանի մեծահասակների։ ԱՄՆ-ում մանկական ճարպակալումն ամենատարածվածն է համարվում, իսկ Եգիպտոսում՝ մեծահասակների շրջանում։



