Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,- Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը: Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:
Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



