Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թթի օղու պատրաստում, սյունյաց ուտեստների համտես. Հուլիսի 1-ին անցկացվելու է Թթի փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Գորիս համայնքը կմեկտեղի թթի սիրահարներին: Հուլիսի 1-ին անցկացվելուէ Թթի փառատոնը: Այս տարի ծրագրում որոշ փոփոխություններ կան: Փառատոնի կազմակերպիչ «Արենի փառատոն» հինադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի փառատոնն անցկացվելու է Քարահունջում, որը Սյունիքի մարզի բնակավայրերից է:

«Այս տարի ծրագիրը Գորիս քաղաքից տեղափոխվել է Քարահունջ: Ինչպես գիտեք, համայնքների խոշորացում է տեղի ունեցել, Քարահունջն այժմ մտնում է Գորիսի խոշորացված համայնքի մեջ: Այնտեղ կան հրաշալի բարենպաստ պայմաններ փառատոնն անցկացնելու համար: Քարահունջում բազմաթիվ թթի ծառեր կան, այնտեղ հնարավորություն կունենանք բոլորով թութ թափ տալ, համտեսել»,-ասաց Նունե Մանուկյանը:

Այցելուներին սպասվում է հետաքրքիր տոնակատարություն: Փառատոնի հյուրերն ականատես կլինեն թթի օղու թորման արարողություն, իսկ ցանկության դեպքում տեղում կվայելեն խմիչքը, կզգան քաղցրահամ թթի բույրն ու համը: Փառատոնի ընթացքում լինելու է թթի դոշաբի, մուրաբայի, չրերի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստների համտես-վաճառք:

Փառատոնն ուղեկցվելու է մշակութային միջոցառումներով, Երևանից հյուր կլինի «Մասունք» ազգագրական երգի ու պարի համույթը, ելույթ կունենան նաև տարածաշրջանի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Սյունեցի արվեստագետների և կանանց ձեռագործ աշխատանքները կսպասեն գնորդներին: Մասնակիցներ են սպասվում Արցախից: Փառատոնի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքիր պահեր:

Փառատոնը նպատակ ունի խթանելու մարզում զբոսաշրջության զարգացմանը: Նունե Մանուկյանը նշեց, որ թեպետ փառատոնն արդեն 4-րդ անգամ է անցկացվում, միևնույն է դեռ ժամանակ է պետք, որ տեղի բնակիչներն արդյունքներն իրենց վրա զգան:

«Ցավոք, այնպես է ստացվել, որ վերջին շրջանում ամեն տարի փառատոնը տարբեր օրեր էինք անցկացնում, և դա, իսկապես, խանգարում է փառատոնի զարգացմանը: Նման մոտեցումը հիմնադրամի քաղաքականության մեջ չի մտնում: Որոշել ենք, որ այսուհետ Թթի փառատոնն անցկացվելու է հուլիսի առաջին շաբաթ օրը: Այն ֆիքսվում է և չի փոխվելու» ,-ասաց Նունե Մանուկյանը:

Նա նշեց, որ այդ դեպքում զբոսաշրջային կազմակերպությունները փառատոնը կարող են ներառել իրենց փաթեթներում: Նունե Մանուկյանը նկատեց, որ թեպետ Թթի փառատոնը դեռ ճանաչելիության խնդիր ունի, սակայն արդեն կան տուրիստական ընկերություններ, որոնք Թթի փառատոնի մասնակցության առաջարկներ են ներկայացնում:

 

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել