Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանական Անդալուսիա համայնքի Մոգեր քաղաքի շրջակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 2000 մարդու են տարհանել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով իսպանական ռադիակայանը, հրդեհը բռնկվել է երեկոյան Դոնյանա ազգային պարկի տարածքում: Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներով հարյուրավոր մարդիկ են մասնակցում:
Տեղի բարերի և խանութների սեփականատերերը ստիպված են եղել փակել իրենց հաստատությունները «մոխրե անձրևի» պատճառով, որը պատել է տանիքներն ու բաց պատշգամբները:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն փրկարարները չեն բացառում մարդկային գործոնը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



