Իսրայելը կրկին հարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելցի զինվորականները կրկին ավիահարձակում են իրականացրել երկրու երկրի սահմանին գտնվող Գոլանի բարձունքների մոտակայքում տեղակայված սիրիական հրետանու դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրությունը, հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի տարածք նետված մի քանի արկերի:
Սիրիայից Իսրայելի ուղղությամբ արձակված մի քանի արկերին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է իրականացրել սիրիական կառավարությանը պատկանող երկու հրետանային դիրքերի և զինամթերքով լի բեռնատարի ուղղությամբ», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Վերջին երկու օրում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իսրայելական ուժերը գրոհում են սիրիական դիրքերը Գոլանի բարձունքներում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



