Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կհեռանա իր պաշտոնից: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Դեսպասն Կիսլյակը պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ում ռուսական դեսպանությունից: Նրան լավագույնն եմ մաղթում: Երբ ես պետական ծառայության մեջ էի գտնվում, նրա հետ աշխատելը հաճույք էր, նույնիսկ երբ մենք տարակարծիք էինք լինում»,-ասվում է Մաքֆոլի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հղում անելով ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի աղբյուրին` լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում արդեն հաստատվել է ՌԴ փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովի թեկնածությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



