Հնդկաստանում ճոպանուղուց խուցն ընկել է, յոթ մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսային հանգստավայրերից մեկում ճոպանուղու խուցն ընկել է, ինչի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, մոտ 100 մարդ էլ սպասում են տարհանման, հայտնում է India Today-ը։
Թերթի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Գուլմարգ քաղաքում։ Ուժեղ քամու պատճառով ծառը փլվել է ճոպանի վրա, ինչից խուցը պոկվել է ու ընկել։ Զոհվել է չորս հոգուց բաղկացած մի ընտանիք ու նրանց զբոսավարը։
Հայտնում են, որ հիմա իրականացվում են փրկարարական աշխատանքներ՝ մյուս խցերում գտնվողներին տարհանելու համար։
Գուլմարգը Հիմալայներում գտնվող հայտնի լեռնադահուկային հանգստավայր է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



