Աֆղանստանում ԻՊ-ից ազատագրել են Տորա-Բորա քարանձավային համալիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի անվտանգության ուժերն ամբողջովին ԻՊ զինյալներից ազատագրել են Տորա- Բորա քարանձավային համալիրը, որը գտնվում է երկրի հարավ- արեւելքում, Նանգարխար նահանգում։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ ներկայացուցչին։
Անվտանգության ուժերին հաջողվել է ամբողջովին վերականգնել հսկողությունը Տորա- Բորա տարածքի հանդեպ ու մաքրել այն զինյալներից։ Մենք որոշել ենք այստեղ ստեղծել ուժեղ բազա, որպեսզի ԻՊ զինյալները չկարողանան վերադարձնել այն, ասել է ՊՆ ներկայացուցիչը։ ԻՊ ահաբեկիչները ծանր կորուստներ են կրել անվտանգության ուժերի գործողության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հունիսի 15-ին ԻՊ զինյալները գրավել էին Տորա- Բորա քարանձավային համալիրը, որը հայտնի է նրանով, որ 2001-ի վերջին այստեղ էր թաքնվում «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի նախկին պարագլուխ Ուսամա-բեն Լադենը։



