Վիտալի Մուտկո. Սա վերջին տարիների Ռուսաստանի լավագույն հավաքականն է
ՍՊՈՐՏՌուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն գոհ է մնացել հավաքականի խաղից Կոնֆեդերացիաների Գավաթում:
«Սա վերջին տարիների Ռուսաստանի լավագույն հավաքականն է: Տղաները դաշտում թողեցին այն, ինչ կարող էին: Իսկապես շատ լավ թիմ է: Հսկայական աշխատանք է կատարվել, տղաները փորձում էին, սակայն սա ֆուտբոլ է:
Խաղից առաջ շատ եմ զրուցել երկրպագուների հետ, ովքեր աջակցում են թիմին: Մեր երկրում ապրում են երազով, ես նույնպես: Ցանկանում էինք հաղթել, սակայն մեքսիկացիները բարձրակարգ թիմ ունեն: Հեռացումից հետո այլևս շանս չունեինք»,- Մուտկոյի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է երրորդ տեղը` դուրս մնալով պայքարից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



