Ռուսաստանը տասնամյակներ շարունակ խաթարում է ԱՄՆ-ի ժողովրդավարությունը. ԿՀՎ-ի տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խախտել ամերիկյան ժողովրդավարությունը: BBC-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պեմպեոն:
Ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջինս ասել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և Մոսկվայի այս գործողություններն «ոչ օրիգինալ» է անվանել:
«Նրանք զբաղվում են դրանով բավականին երկար ժամանակ: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը: Այն աստիճանի, որ դա արդեն նորություն չէ, սակայն դա հրավիրում է մեր ուշադրությունը նրանց կանգնեցնելու գործողությունների շուրջ», - ասել է Պոմպեոն:
ԿՀՎ-ի ղեկավարը նկատել է նաև, որ իրենք ապացույց չունեն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը միջամտության գործում:
ԱՄՆ Կոնգրեսն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկա պահին հետաքննում են ԱՄՆ-ում 2016-ի ընտրությունների արդյունքի վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հաղորդումները:



