Բրիտանացի նախարարները ցանկանում են փոխել վարչապետին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության մի շարք բարձրաստիճան անդամներ ցանկանում են, որ վարչապետ Թերեզա Մեյի տեղը զբաղեցնի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը:
Ինչպես նշում է Reuters-ը, գործող վարչապետի դիրքերը թուլացրել է այն փաստը, որ անցած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությանը չհաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Այժմ մի շարք բրիտանացի նախարարներ կարծում են, որ հենց Համոնդը պետք է առաջնորդի Մեծ Բրիտանիան «Բրեքզիթ»-ի (Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպական Միության կազմից-Tert.am) բարդ գործընթացի ժամանակ:
«Կարծում եմ՝ Ֆիլիպը միակ հուսալի թեկնածուն է, որը կարող է ղեկավարել երկիրը «Բրեքզիթ»-ի ընթացքում: Նա շատ ավելի վստահելի է, քան ներկայիս վարչապետը, որի վարկանիշը չափից ավելի է ընկել»,-նշել է նախարարներից մեկը:



