Ողբերգական ավտովթար Արագածոտնում. հարազատ եղբայրները մահացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Գյումրիավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահածացները հարազատ եղբայրներ էին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



