Նյուքասլում մեքենայի վրաերթից երեք երեխա է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎեց մարդ, այդ թվում երեք երեխա է տուժել Նյուքասլում մեքենայի վրաերթից, հայտնում է տեղի շտապ օգնության ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էին հինգ տուժածների մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի մեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ։ Ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։
Մարդկանց վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա կին, որը հիմա նախնական կալանքի տակ է։
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն, դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության աշխատակիցները։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



