Հույն հաքերները հայտնել են 300 թուրքական կայքերի արգելաբացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAnonymous Greece հույն հաքերների խումբը հայտնել է, որ կոտրել է ավելի քան 300 թուրքական կայքեր՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասի կայքի վրա թուրքերի գրոհին ի պատասխան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կիբերպատերազմի համար առիթ են դարձել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության դեմ Հունաստանի բողոքները։ Թուրք հաքերները կոտրել էին Հունաստանի վարչապետի կայքը, ի պատասխան հույները խոստացել էին գրոհել հարյուրավոր թուրքական կայքերի վրա։
Նախեւառաջ նրանք կոտրել են երկու թուրքական հեռուստաալիքների կայքերը ու Թայիփ Էրդողանի համալսարանի կայքը։
«Մենք 300 էջ ենք արգելաբացել՝ որպես փոխհատուցում։ Դինամիկ կերպով շարունակում ենք։ Այսօր ժամը հինգին մենք սկսում ենք հարձակում Թուրքիայի բանկերի ու բորսաների վրա»,- ասվում է Anonymous Greece –ի հայտարարության մեջ, նրանց Facebook-յան էջում։



