Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել
ՍՊՈՐՏՊորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 3-րդ տուրի՝ Նոր Զելանդիայի ընտրանու հետ խաղում գոլ խփելով յուրօրինակ ցուցանիշ է գրանցել:
Վերջինս հեղինակել է իր 75-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում և ընդգրկվել Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:
Ֆուտբոլիստն այդ ցուցանիշով կիսում է երկրորդ տեղը Հունգարիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Շանդոր Կոչիշի հետ: Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն Ֆերենց Պուշկաշն է, ով իր ակտիվում գրանցել էր 84 գոլ:
Բացի այդ, պորտուգալացին ճանաչվել է Նոր Զելանդիա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



