Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:
Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի: Մասնագետները պնդում են, որ ջրհեղեղի պատճառը տեղի ջրահեռացման համակարգի սխալ կառուցումն է, ինչպես նաև այն, որ ժամանակին չեն իրականացվում հեղեղատարների մաքրման աշխատանքներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



