Իտալիայում սաստիկ շոգի հետ կապված վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Բոլցանո քաղաքում սաստիկ շոգի հետ կապված վտանգի առավելագույն (երրորդ) մակարդակ է հայտարարվել: Իտալիայի եւս 13 մարզերում մտցվել է երկրորդ մակարդակ, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ Բոլցանոյում ջերմային ալիքի հետ կապված վտանգի բարձր մակարդակը կպահպանվի մի քանի օր: Դրանից բացի, բարձր ջերմաստիճանի սպառնալիքի ներքո կհայտնվեն նաեւ Բոլոնիան, Բրեշիան, Պերուջան, Միլանը, Վերոնան, Վենետիկը, Լատինան, Թուրինը, Անկոնան, Կապմոբասոն, Ֆլորենցիան, Ֆրոզինոնեն եւ Պեսկարան: Օդի ջերմաստիճանը 40 աստիճանից կանցնի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



